ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ապօրինաբար ընդհատել է իր ելույթը, երբ չէր լրացել ԱԺ կանոնակարգով սահմանված երեք րոպեն։ Լ․Զուրաբյանի ելույթն ընդհատվել է այն ժամանակ, երբ պատգամավորը խոսել է Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին։ «Խնդրում եմ հետաքննել տեղի ունեցածը և պատասխան տալ, թե ինչու է ապօրինաբար ընդհատվել ընդդիմադիր պատգամավորի ելույթը»,- ասել է ՀԱԿ պատգամավորը։
Էմմա Պալյան