Խիստ հայտնի պատճառներով ՀՀԿ-ական կույտը, իրենց իսկ տերմինալոգիայով ասած, կատաղել է ԲՀԿ համագումարից և ամենազավեշտալին այն է, որ կարենավագյաններին ու նման կլասի ցածրորակ պերսոնաժներին միացել է ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Թվում էր, թե տիկինն իրեն չպիտի թույլ տար դառնալ կարենավագյանների կլասի պատասխանիչ եւ մի քիչ գոնե պիտի հարգեր եթե ոչ իրեն, ապա առնվազն իր պաշտոնը: Չնայած, ինչ սպասես մի կնոջից, որի կերպարը մեզ երիտասարդներիս, քաղաքական հնաբնակները բերում են որպես վառ օրինակ, թե ինչպես եւ ինչ ճանապարհով չի կարելի քաղաքականության մեջ հարթել սեփական ուղին: Իսկ տիկնոջ այդօրինակ ուղին այնքան վառ ու գունագեղ է, որ հավակնում է որպես լուրջ ուղեցույցի քաղաքագիտության դասագրքերում ուղղված ապագայի քաղաքական գործիչներին:
Նոնա Օթարյան-ի ֆեյսբուքյան էջից
ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ