տուն Քաղաքական Միջազգային Հերման վան Ռոմպոյը հրաժարվել է ժամանել Մոսկվա

Հերման վան Ռոմպոյը հրաժարվել է ժամանել Մոսկվա

99
0

herman-van-rompuy-wil-geen-geweld-meer-in-egypte-id1566678-1000x800-n

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն այսօր չի մեկնի Մոսկվա, ինչպես նախատեսվել էր ավելի վաղ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Ռոմպոյը զբաղված է լինելու Եվրոպական խորհրդի՝ Եվրամիության գագաթնաժողովի նախապատրաստությամբ, որը կայանալու է մարտի 21-ին։ Այս մասին ասել է նրա քարտուղար Դիրք դե Բեքերը։ «Վան Ռոմպոյը վաղը չի մեկնի Մոսկվա, նա պատրաստում է ԵՄ խորհրդի նիստը, որը տեղի կուենա այս շաբաթ», — ասել է Դե Բեքերը։

Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրելու է ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։