ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայ ռազմական, քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը, որը գտնվում է հայկական սրբավայրի տարածքում:
Վինոգրադովի խոսքով, նոյեմբերի 11-ին լրացել է այն ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը: Բայց քանի որ այն չեն իրագործել, ինքն անձամբ, ինքնուրույնաբար որոշել է կյանքի կոչել:
Ավելի վաղ ՌԴ պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, որ ինքը կողմ է Արմավիրում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժմանը: