2020 թ. հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը չի թանկանա, բաժանորդները կշարունակեն վճարել 180 դրամ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Պաշտոնյան մանրամասնել է նաև, որ թեպետ նախորդ տարվա պես այս անգամ պետբյուջեից սուբսիդավորում չի լինի, այդուհանդերձ, ջրի սակագինը կմնա անփոփոխ: