տուն Քաղաքական Միջազգային Հերթական ողբերգությունն ԱՄՆ-ում․ Տղամարդը սպանել է 5 հոգու և ինքնասպան եղել

Հերթական ողբերգությունն ԱՄՆ-ում․ Տղամարդը սպանել է 5 հոգու և ինքնասպան եղել

274
0

url

Անհայտ տղամարդը ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում պատանդ է վերցրել 5 մարդու, որից հետո սպանել է նրանց և ինքնասպան եղել։ Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ բանակցել է հանցագործի հետ՝ փորձելով համոզել նրան հանձնել զենքը։ Այն բանից հետո, երբ ոստիկանները մերժում են ստացել, նրանք գրոհել են այն տունը, որտեղ պահվում են պատանդները և հայտնաբերել 6 մարմին, որոնցից երկուսը՝ երեխաներ են։

Այս պահին այլ տեղեկություն չի հաղորդվում և հայտնի չեն սպանության դրդապատճառները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here