Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուքում» գրել է.
«Հերթական շառը
Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սուտ է, նման բան չի եղել երբևէ: Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման»: