Հերթական հորինված սուտ լուրը՝ Սուքիասյանների մասին. Աննա Մկրտչյանի պատասխանը

    648
    0

    Ցավում եմ, որ նման ցնդաբանությունները ներթափանցում են լրատվական դաշտ և հեղինակազրկում մամուլը:
    Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում, ասաց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, անդրադառնալով կայքերից մեկում հրապարակված այն «լուրին» իբրև Խաչատուր Սուքիասյանը 10 միլիոն դրամ է հատկացրել Սարգիս Քլոյանին:
    «Ցավում եմ, որ մամուլն այնքան է որակազրկվել, որ նման ցնդաբանությունները ներթափանցում են լրատվական դաշտ: Իհարկե սուտ է՝ հորինվածք է: Մենք գիտենք, թե ինչու են հորինում ստեր, և գիտենք թե ովքեր են այդ ամենը պատվիրում Սուքիասյանների ընտանիքի դեմ: Այս հարցով մեկնաբանություններն անգամ ավելորդ են»,-ասաց Աննա Մկրտչյանը: