տուն Լուրեր Հերթական իրազեկման ակցիան Հանրապետության հրապարակում

Հերթական իրազեկման ակցիան Հանրապետության հրապարակում

122
0

kutakayin_kensatoshak_10

«Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության անդամներն  այսօր առավոտյան հերթական իրազեկման ակցիան են անցկացրել Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները  մեքենաների վրա փակցված պաստառներով քաղաքացիներին եւս մեկ անգամ հիշեցրել են օրենքի հակասահմանադրականության մասին:

«Քաղաքացիներին մեկ անգամ ևս տեղեկացրեցինք այս օրենքի թերությունների, այսինքն՝ հակասահմանադրականության ու հակասոցիալականության մասին, և մեկ անգամ ևս բացատրեցինք, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ մեր երկրի տնտեսության վրա»,-նշել են ակցիայի մասնակիցները: Այս ամենի հետ մեկտեղ նախաձեռնության անդամները մեկ անագամ ևս քաղաքացիներին տեղեկացրել են, որ հունվարի 18-ին ժամը 14:00-ին լինելու է հանրահավաք Ազատության հրապարակում, որին մասնակցելու են բոլոր շահագրգիռ ուժերը, ՀՀ քաղաքացիները, քաղաքական, հասարակական կազմակերպությունները, ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here