տուն Աշխարհ Հերթական երկրաշարժը` 4,1 մագնիտուդ ուժգնությամբ

Հերթական երկրաշարժը` 4,1 մագնիտուդ ուժգնությամբ

499
0

Հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Թուրքիայում՝ միջերկրածովյան ափամերձ հատվածում։ Ըստ միջազգային ԶԼՄ-ների հաղորդած տեղեկության` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։ Ավերածությունների, տուժածների եւ մարդկային կորուստների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայում երկրաշարժերը հաջորդում են միմյանց։ Նշենք, որը տեղի էր ունեցել Էլյազըղ նահանգում, զոհվել էր ավելի քան 39 մարդ։ Երկրաշարժ էր տեղի ունեցել, համեմատաբար ավելի թույլ, նաեւ մայրաքաղաք Անկարայում։

Նշվում է, որ Էլյազըղի երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել էր 200-ը։ Հիշեցնենք,  որ ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն էր հայտնել Էլյազըղի երկրաշարժի զոհերի հարազատներին։