ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը սեպտեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:42-ին գրանցել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ըստ տեղեկության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ևս Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք ընկած հատվածում երկրաշարժ էր գրանցվել:
Երկրաշարժը զգացվել էր ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: