Ինչպես նախօրեին, այսօր՝ հունվարի 22-ին ևս, խորհրդարանում ինտրիգների պակաս չի զգացվել: Այսպես, ԱԺ-ի որոշմամբ, Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով չի ստեղծվի, ինչի մասին երեկ զեկուցեց ԼՀ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, որը նաև պետք է գլխավորեր այդ հանձնաժողովը։
Քվեարկությունից հետո ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա քաղաքական մեծամասնությանը մեղադրեց քաղաքական կամք չունենալու մեջ:
Մարուքյանին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, որը հորդորեց կոռեկտ արտահայտվել։