ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
«Պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող («Էվոկա» և ՎՏԲ բանկերի հարևանությամբ) երթուղային կանգառի տեղահանման փաստի վրա:
Ստացվում է, կանգառի համար նախատեսված տեղում, որտեղ մեքենաների կանգառի համար առկա է հատուկ գրպանիկ, որպեսզի կայանած ավտոբուսները կամ երթուղայինները չխոչընդոտեն երթևեկությանը, տեղափոխել են այլ վայր:
Իսկ նոր նախատեսված կանգառում՝ մայթում տեղադրել են հսկայական տնակ, որը խոչընդոտում է հետիոտների տեղաշարժը:
Այս կամայական անօրինությունների պատասխանատուն Վանաձորի քաղաքապետն է՝ իր աշխատակազմով:
Պահանջում եմ անհապաղ կանգառը տեղափոխել նախկին վայր, ինչպես նաև հանել այդ հսկայական տնակը, իսկ խանութի համար կանգառ տեղափոխելը մեկ այլ կարգի խայտառակություն է:
Հ.Գ. Այս անօրինություններին ակնկալում եմ նաև Լոռու մարզպետի արձագանքը, քանզի ավելի օրհասական է կանխել նոր ապօրինությունները և հետո հետամուտ լինել նախկին անօրինականությունների»: