տուն Լուրեր Հետևանքը լինելու է զրո, մեզ դժվար օրեր չեն սպասվում.Դավիթ Հարությունյանը պատասխանում է...

Հետևանքը լինելու է զրո, մեզ դժվար օրեր չեն սպասվում.Դավիթ Հարությունյանը պատասխանում է Զարուհի Փոստանջյանին

202
0

davo ..........

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցն ընդամենը դրդապատճառ էր, որ հայաստանյան պատվիրակության կազմին ևս մեկ անգամ անդրադարձ կատարվեր: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօրվա խորհրդակցությունում որոշել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում չընդգրկել «Ժառանգություն» խմբակցությանը:

Դավիթ Հարությունյանն ասել է, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչին կփոխարինի «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչը։ «Մինչ օրս որևէ մեկին չի անհանգստացրել, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ներկայացված չեն բոլոր խմբակցությունները՝ մասնավորապես ՕԵԿ խմբակցությունը տևական ժամանակ ընդգրկված չի եղել»,- նկատել է Դավիթ Հարությունյանը:

Լրագրողների այն հարցին, թե Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանին ու նրա կուսակիցներին դժվարին օրեր են սպասվում, ինչ սպասելիքներ ունեք, արդյո՞ք սպասվում են դժվարին օրեր, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Նա իրավունք ունի բողոքարկելու ԱԺ նախագահի որոշումը ԵԽԽՎ-ում: Հետևանքը լինելու է զրո, ուստի դժվարին օր չի սպասվում մեզ»:Նաև ավելացրել է, որ ԱԺ նախագահը, նոր պատվիրակության կազմ ձևավորելով, չի խախտել ԵԽԽՎ որևէ պահանջ:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here