տուն Աշխարհ Հետազոտություն՝ ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են լինել կորոնավիրուսի վարակակիրներ. The voice of...

Հետազոտություն՝ ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են լինել կորոնավիրուսի վարակակիրներ. The voice of America

302
0
A couple wearing protective masks stand in front of El Prado museum in Madrid on March 12, 2020, after all of Madrid's state-run museums were closed to the public due to the coronavirus outbreak. - Spain struggles to handle a quadrupling of cases in three days, taking the number of infections above 2,000 and 48 dead, with Madrid the worst-hit area accounting for more than half of the cases. (Photo by GABRIEL BOUYS / AFP)

Լրացուցիչ ապացույցներ են ի հայտ եկել, որ կորոնավիրուսային վարակները տարածվում են այն մարդկանց կողմից, ովքեր չունեն հստակ ախտանիշներ: Այս հանգամանքը բարդացնում է համաճարակի վերահսկողության ջանքերը Սինգապուրում հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունն ամենաարդիականն է, ըստ որի՝ վարակների մոտ 10% -ը առաջացնում են այն մարդիկ, ովքեր վարակվել են, բայց դեռ չունեն ախտանիշներ:

Այս տվյալները ստիպել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին փոխել վարակված լինելու սահմանումը ամերիկացիների համար, ըստ որի, յուրաքանչյուրն անկախ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից կարող է վարակակիր լինել: Այս հանգամանքը զգալիորեն դժվարեցնում է համաճարակի դեմ պայքարը:

Շատ մարդկանց համար կորոնավիրուսը արտահայտվում է բարձր ջերմությամբ և հազով: Առողջ մարդիկ վերականգնվում են մոտ 2-3 շաբաթից: Բարդություններ են գրանցվում խրոնիկ հիվանդություններ ունեցողների ու տարեցների շրջանում, որոնց մոտ վարակը հանգեցնում է թոքերի բորբոքման և այլ հիվանդությունների զարգացմանը: