«Հայաստան-Բուլղարիա» ֆուտբոլային հանդիպմանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Championat.com-ի նորությունների բաժնի ղեկավար` Նիկոլայ Պետրոսյանը։
«Հայաստան – Բուլղարիա 2:1: Հետևություններ. հեռացնել Մինասյանին, բուժել Մխիթարյանի «աստղայինը», դադարեցնել ՌՖՊԼ—ի երկրորդական խաղացողների հրավերները»,- գրել է Պետրոսյանը:
«Թույլ տալ տասը հոգով խաղացող մրցակցին խաղ վերադառնալ և հավասարեցնել հաշիվը, մինչև վերջին րոպեն տանջվել այն դեպքում, երբ մրցակիցն ընդամենը 9 խաղացողով է. դրա համար մարզչին պետք է անմիջապես հեռացնել: Բոլորին (Մարկոս և Սարկիսով), ովքեր ի վիճակի չեն տուգանայինի սահմաններից հարվածել նշանակետին, հեռացնել հավաքականից: Բացառություն է Հենրիխը, ում հարկավոր է խելքի բերել»,- ավելացրել է Պետրոսյանը: