տուն Լուրեր Հեռավոր գյուղերում մանկապարտեզներն անհրաժեշտություն են

Հեռավոր գյուղերում մանկապարտեզներն անհրաժեշտություն են

154
0

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ-1-4-ՏԱՐԵԿԱՆ-ԵՐԵԽԱՆԵՐԻ-ՀԱՄԱՐ_4

Հայաստանում եզդիներով կոմպակտ բնակեցված երկու տասնյակից ավել գյուղեր կան: Ինչպես տեղեկացնում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, եզդիաբնակ և ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա: Կամզակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը կարծում է, որ այս հանգամանքը խանգարում է եզդի երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակությանը. «Մանկապարտեզը հնարավորություն է տալիս երեխաներին ինտեգրվել հասարակությանը, մոտ լինել իրենց տարեկիցներին և բացահայտել սեփական կարողությունները դեռևս վաղ հասակից: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի եզդիաբնակ գյուղերում լինեն մանկապարտեզներ»,-ասաց մեր զրուցակիցըˋ ավելացնելով, որ իրենց համար այս խնդիրը կարևորագույն խնդիրներից մեկն է:

Կազմակերպությունը պատրաստվում է խնդիրը բարձրաձայնել պետական ատյաններում և կառավարության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա. «Մենք հասկանում ենք, որ պետությունն այսօր չունի հնարավորություններ, որպեսզի բոլոր գյուղերում լինեն մանկապարտեզներ: Եզդիաբնակ գյուղերում էլ շատ չեն երեխաները, սակայն դա չի նշանակում, որ նրանք զրկված պետք է լինեն մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից»,- ասաց Համլետ Սոմայանըˋ ավելացնելով, որ իրենց կազմակերպությունը ևս փորձելու է որևէ կերպ օգնել գյուղաբնակ եզդիներին. «Մենք առաջարկելու ենք կառավարությանը, որպեզի եզդիաբնակ մի քանի գյուղերի համար մեկ մանկապարտեզ կառուցվի, երեխաների տեղափոխման ծախսերը այլ գյուղերից ինքներս կհոգանք»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակցիըˋ հույս հայտնելով, որ խնդիրը լուծում կստանա: