Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ տարբեր ուսուցիչներ ինքնակազմակերվում են՝ ինչպես կարող են ուսումնական պրոցեսը կազմակերպել: «Այս գործընթացից մենք շահած ենք դուրս գալու, քանի որ գաղտնիք չէ, որ կրթության բովանդակությունը հիմա բարեփոխումների փուլում է: Մենք նաև այլ թեմաներով հեռավար ուսուցմամբ ժամեր ենք նախատեսել, օրինակ՝ մասնագիտական կողմնորոշում, ինչպես նաև այլ տարբեր թեմաներ»,- նշեց փոխնախարարը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ բաց թողած դասերը կլրացվեն Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցմամբ: