տուն Հասարակություն Կրթություն Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու համար ԿԳՄՍՆ-ն կարող է թույլատրել դպրոցի տեխնիկան ժամանակավոր...

Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու համար ԿԳՄՍՆ-ն կարող է թույլատրել դպրոցի տեխնիկան ժամանակավոր տեղափոխել տներ

323
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ նիստի ժամանակ նշեց, որ մարզերից մեկից 88 տոկոս ներգրավվածություն կա հեռավար ուսուցման հարթակներում:

Կան աշակերտներ ու ուսուցիչներ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանում ներգրավվել հեռավար ուսուցման հարթակին։

«Հարթակը որոշ աշակերտների և ուսուցիչների համար հասնալի չէ, որովհետև համապատասխան սարքեր չունեն։ Կփորձենք լուծել այդ հարցը՝ նաև դպրոցների համապատասխան տեխնիկան իրենց տներ տեխափոխելով և ժամանակավոր օգտագործման հնարավորություն տալով»,- ասաց Արայիկ Հարությունյանը: