տուն Քաղաքական Հայաստան Հեռավար կրթությունը այնուամենայնիվ պետք է ընդգրկվեր մեր երկրի կրթական գործընթացի մեջ. Ժաննա Անդրեասյան

Հեռավար կրթությունը այնուամենայնիվ պետք է ընդգրկվեր մեր երկրի կրթական գործընթացի մեջ. Ժաննա Անդրեասյան

401
0

Կառավարության մամուլի կենտրոնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանի և Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը շարունակվեց լրատվամիջոցների տարաբնույթ հարցերին պատասխանելով:

Ուսուցիչների վարակված լինելու մասին հարցին պատասխանեց Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասաց, որ այդպիսի վիճակագրություն չեն վարում, թե կրթական համակարգից քանիսն են վարակված կորոնավիրուսով:

Վերջին զանգի միջոցառուների հետ կապված հարցին պատասխանելով՝ տիկին Անդրեասյանն ասաց, որ առաջիկայում հստակ կպատասխանեն: Այս տարի վերջին զանգը կունենա այլ նշանակություն:

Քննությունների մասով քննարկումներ են տեղի ունենում, որից հետո ԿԳՄՍՆ-ն հանդես կգա հայտարարությամբ:

Araratnews.am լրատվականի հարցին, թե անընդհատ խոսվեց հեռավար կրթության արդյունավետության մասին, արդյոք համաճարակը հաղթահարելուց հետո կրթության այս ձևը կօգտագործվի՞ ուսումնական գործընթացում, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց. «Ապրիլի 2-ին ուժի մեջ են մտել հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները, որոնցով հեռավար կրթությունը, որպես հանրակրթության կազմակերպման ձև, արդեն իսկ ամրագրված էր: Մենք, ելնելով դրանից, մշակել ենք հեռավար ուսուցման կազմակերպման կարգը, որը ներկայումս շրջանառության մեջ է: Եվ կարգով նախատեսում ենք դեպքերն ու իրավիճակները, որի պայմաններում հեռավար ուսուցումը հանրակրթական դպրոցներում կարող է կազմակերպվել: Ու դրանք տարբեր են: Նախարարությունը արդեն ասել է այդ մասին, որ մինչ արտակարգ դրությունը փորձարկում էինք երկու դպրոցներում հեռավար կրթությունը: Խոսքը հեռավոր համայքներում ուսուցիչների պակասի դեպքում այդ առարկաներից հեռավար ուսուցում կազմակերպելու մասին էր: ՄԵնք կարող ենք ունենալ նաև շատ այլ դեպքեր, ինչպես օրինակ՝ երեխայի երկարատև բուժում պահանջող հիվանդության դեպքում հեռավար կրթության շարունակականության ապահովումը»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հեռավար կրթությունը, այնուամենայնիվ, պետք է ընդգրկվեր մեր երկրի կրթական գործընթացի մեջ:

Հայկ Մագոյան