Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանի՝ պաշտոնից ազատվելու դիմումին։
Մենք՝ որպես թիմ, միասին եկել էինք փոփոխություն բերելու, և այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ ևս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձևակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։ Սպասեք ավելին… »,- գրել է նա։