տուն Հասարակություն Հեռախոսը «Գնթունիքի» զուգարանում գողացել են

Հեռախոսը «Գնթունիքի» զուգարանում գողացել են

16780
0

Ֆեյսբուքյան օգտատեր Ալբինա Գրիգորյանը սոցկայքի «Կանանց անկյուն» խմբում գրառում է կատարել՝ ահազանգելով իր հեռախոսի գողության մասին․

«Էնքան ջղայնացած եմ, հուզված, շոկի մեջ, որ անգամ բացատրել չեմ կարող։ Երեկ, ամսի 11-ին, ժամը 9։10 Գնթունիք սուպերմարկետի զուգարանից իմ հեռախոսը գողացած կանայք, ամենավերջին բառերով վիրավորում եմ ձեզ, դուք մարդ չեք, երեխուս նկարը հեռախոսի էկրանին, դուք ոնց կարողացաք ինձնից իմ երեխու նկարները գողանալ այ ․․․ Վատ բառեր ստեղ չեմ գրի, որ փոստս հաստատվի, բայց իմացեք, որ ամենավերջին կենդանին եք ու պատժվելու եք օրենքի ողջ խստությամբ։ Ես դիմել եմ ոստիկանություն, հենց օրդեր ստացան, կամեռավոյ նայելու ենք, ես ձեր անասուն դեմքերը հիշում եմ, ցույց եմ տալու, ինձնից հետո դուք մտաք, ձեր միանման ժակետները դժվար չնկատեի այ գեղցիներ։ Դատի եմ տալու ձեզ, գտնելու եմ, դուք լավ չգիտեք ում հեռախոսն եք տարել, լավ չեք պատկերացնում, ուղղակի ժմնկ ու համբերություն ա պետք, որը ես չունեմ, մինչ ձեր կենդանի դեմքին նայելը ու բանտ նստացնելը։ Դիմել եմ համ ոստիկանություն, համ ԱԱԾ, լաավ պատրաստվեք, սաղին հաջող արեք, որ բանտ եք նստելու այ կենդանիներ։ Իմ երեխու նկարները ինձնից տանողը էժան չի պրծնելու։ Հենց ձեր նկարները ստացանք, խայտառակ եմ անելու սաղ ազգով ձեր ու ձեր կենդանի ցեղի, սիրտս էստեղ գոնե կհովանա, ուղղակի իմ համար, իրոք, կորուստ էր իմ սաղ ինֆորմացիան որ մեջը կար։ Կարաք զանգեք 093-47-78-92 վայբեռ միայն, եթե որոշեք որ բանտ չեք ուզում նստել, կամովին հանձնեք ինձ, բայց որ ես տա ձեզ, էլ շանս չի լինելու։ Եթե ձեր մաման, մորքուրը, քեռակինն ա գտել հեռախոսս, լավ կլնի փոխանցեք էս գրածս, կարաք էջի էլ գրեք, ես ներողամիտ կլնեմ կամավոր որ հանձնվեք։ Էսքանը։ Մինչև վերջ գնալու եմ, լավ մտածեք, արդեն փաստաբանի եմ դիմել, միայն մի փոքր ժամանակ ա պետք, որ գտնենք ձեզ, ուրիշ ոչինչ։ Լավ եղեք, որ կարենաք բանտի պայմաններին հարմարվել»։