տուն Քաղաքական Հեռախոսազրույց՝ Հայաստանի եւ Բելառուսի նախարարների միջեւ

Հեռախոսազրույց՝ Հայաստանի եւ Բելառուսի նախարարների միջեւ

185
0

Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարմանը:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի եւ Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի կազմակերպման եւ նրանց առջեւ ծառացած մարտահրավերների արդյունավետ հասցեագրման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը:

Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով շարունակել կառուցողական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Այդ համատեքստում կարեւորվեց նաեւ միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:

ԱԳ նախարարներն անդրադարձան նաեւ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մի շարք օրակարգային հարցերի: