ՀՀ առողջապահության նախարարությունը առաջիկայում նախատեսում է հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր սկսել՝ հնդկական ջեներիկ (վերարտադրված) բարձրորակ դեղերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հնդկական ջեներիկ բարձրորակ դեղերը 10 անգամ ավելի մատչելի են, քան ամերիկյան անալոգները: Ազգային ծրագրում ներգրավված է եղել տարեկան 500 անձ, ապա՝ 1000: Մենք պետք է վերացնենք հեպատիտ C-ի համաճարակը Հայաստանում՝ շնորհիվ հնդկական բարձրորակ ջեներիկ դեղերի»,- նշել է նախարարը:
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում գրանցված է 4000 անուն և ավելի դեղորայք, և այդ դեղերի 10 տոկոսը ներմուծվում է Հնդկաստանից: