տուն Լուրեր Հենրիկ Նավասարդյանը վարորդներին «պատանդ» է պահում

Հենրիկ Նավասարդյանը վարորդներին «պատանդ» է պահում

227
0

Henrik

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին պատկանող 18-համարի երթուղայինի վարորդները կարծես պատանդ լինեն,- այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ։«Էդ մարդու ղեկավարմամբ մենք ոչ մի իրավունք չունենք: Օրվա ընթացքում չորս անգամ հազիվ ենք քշում, քանի որ հասնում ենք մինչև Քասախ գյուղ: Օրվա ընթացքում ինչքան քշենք կապ չունի։ Իրենք իրենց պլանի տերն ենˋ օրական 25 000 դրամ: Պայմանները շատ վատն են, և հնարավոր չի աշխատել ու ամեն օր էդ պլանը ապահովել: Դուրս գալու մասին մտածելն էլ ա անիմաստ, որովհետև վախենում ես, որ ինչքան  գործ կա՝ գլխիդ կսարքեն: Մենք ինչքա՞ն քշենք, որ հա´մ պլանը տանք, հա´մ էլ մեզ փող մնա»,- ասաց մեր զրուցակիցը:

Ավտոբուսների անսարքության դեպքում վերանորոգման ծախսի կեսը վերցվում է վարորդներից, իսկ ով չի ցանկանում վճարել և դուրս է գալիս, պահում են նրանց աշխատանքային գրքույկները.«Հենա, մեր տղերքից մեկը էս պատճառով դուրս ա եկել ու իրա աշխատանքային գրքույկը չեն տվել: Ասում են կտանես ավտոբուսը կսարքես, նոր աշխատանքային գրքույկդ կստանաս»,- ասաց նշված երթուղում աշխատող վարորդըˋ ավելացնելով, որ այդ պատճառով շատ վարորդներ վախենում են դուրս գալ աշխատանքից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here