տուն Քաղաքական Հայաստան Հենրիկ Հարթենյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը անընդունելի է

Հենրիկ Հարթենյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը անընդունելի է

258
0

Հայաստանի Հանրապետության ԱԺ իմքայլկական  պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը անընդունելի է։

Անթույլատրելի է մարդկանց ուղղորդելը իրենց գրառումներով կամ այլ կերպ թիրախավորել որևէ մեկին այնպես, որ խախտվեն մարդու արժանապատվության անձեռնմխելիությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը և հոգեկան անձեռնմխելիությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել են տեղի ունեցածը դատապարտող հայտարարություն՝ արձանագրելով նաև, որ հարցը կքննարկեն իրենց նիստերում»։