տուն Սպորտ Հենրիխ Մխիթարյան․ Չեմ էլ հասկանում, թե ինչպես հաղթահարեցինք հորս մահը

Հենրիխ Մխիթարյան․ Չեմ էլ հասկանում, թե ինչպես հաղթահարեցինք հորս մահը

88
0

Henrikh-Mkhitaryan-Borussia-121

Դորտմունդի «Բորուսիայի» ռուս երկրպագուների կայքը հրապարակել է հարցազրույց Հենրիխ Մխիթարյանի հետ, որում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտոբլիստն անդրադարձել է իր կյանքի մի շարք կարևոր դրվագների։

-Պարոն Մխիթարյան, կողքից դուք բավականին համեստ մարդ եք երևում։

-Ես սովորական մարդ եմ, այդպիսի բնավորություն ունեմ։ Մարդիկ կարծում են, որ երբ գումարները կան, ապա ամեն ինչ կարելի է ստանալ։ Սակայն գումարներն ահնրաժեշտ են, որպեսզի պարզապես գոյատևես, այդպես էլ ես վարվում եմ։ Ինձ համար կարևոր չեն մակերեսային անհեթեթությունները։ Մարդիկ կան, որոնք իրենց կյանքը նվիրում են գումար աշխատելուն։ Ես տարբերվում եմ նրանցից։

-Ձեր հայրը մահացել է, երբ 7 տարեկան էիք։ Ինչպե՞ս եք հաղթահարում այդ կորուստը։

-Ես մինչև հիմա չեմ հասկանում դա։ Պետք է շատ ուժեղ մարդ լինես, որպեսզի ապրես նման բան։ Ցավոք, ինչ-որ պահի բոլորն էլ կորցնում են ծնողներին։ Բոլորը պետք է պատրաստ լինեն դրան։

-Այդ կորուստից հետո ավելի՞ ամբիցիոզ դարձաք։

-Անկասկած, ես ցանկանում էի շարունակել նրա գործը։ Եվ երբ որոշեցի, որ դառնալու եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, փորձում էի բոլորին ցույց տալ, որ կարող եմ լավ ֆուտբոլիստ դառնալ։

-Դու արդեն հասցրե՞լ եք կրթություն ստանալ։

-Հայաստանում ես արդեն բարձրագույն մեկ կրթություն ստացել եմ։ Հիմա ես սովորում եմ տնտեսագիտական ֆակուլտետի երրորդ կուրսում։

-Ինչպե՞ս եք հասցնում։

-Արձակուրդի ժամանակ մեկնում եմ Հայաստան, որպեսզի շարունակեմ ուսումս։ Ստիպված եմ շատ կարդալ և պատրաստվել քննությունների։ Հանգստին քիչ ժամանակ է մնում։ Սակայն երկու տարուց դիպլոմ կստանամ և ազատ կլինեմ։