տուն Սպորտ Հենրիխ Մխիթարյանն ամռանը կվերադառնա «Արսենալ»

Հենրիխ Մխիթարյանն ամռանը կվերադառնա «Արսենալ»

491
0

Հենրիխ Մխիթարյանը ամռանը հավանաբար կվերադառնա «Արսենալ», քանի որ «Ռոմա»-ն չի ցանկանում վճարել «Արսենալի»` ֆուտբոլիստի համար պահանջած 20 միլիոն ֆունտ ստեռլինգը, հայտնում է բրիտանական The Sun-ը:

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը նախատեսում է հրաժարվել Հայաստանի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանի տանսֆերից։
Նշվում է, որ եթե «Արսենալը» գինը էականորեն չիջեցնի, ապա Մխնթարյանը կվերադառնա Լոնդոն։

Ըստ հրատարակչության` Մխիթարյանը նախընտրում է մնալ Հռոմում եւ իտալական ակումբի հետ ամռանը մշտական պայմանագիր ստորագրի։
Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019-ի սեպտեմբերին վարձակալության հիմունքներով` մինչեւ 2020- թվականի սեպտեմբերի 30-ը։ Նա իր նոր թիմի կազմում խփել է 4 գնդակ։