Դորտմունդի «Բորուսիան» այս շաբաթ կարող է Բունդեսլիգայի նոր ռեկորդ սահմանել: 15-րդ տուրում այդ ակումբն ընդունում է «Բայերին», և հայտնի է, որ արդեն վաճառվել է 80645 տոմս: Եթե բոլոր երկրպագուները ներկա գտնվեն խաղին, ապա առաջին անգամ Բունդեսլիգայի պատմության ընթացքում ավելի քան 80 հազար մարդ ներկա գտնվի առաջնության մեկ խաղին: Այս մասին հաղորդում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը: