Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի»կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Bild պարբերականի կողմից կազմված Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում լավագույն 11 ֆուտբոլիստների շարքում է: Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հարցման արդյունքում առայժմ առաջատարն է:
Bild-ի հրապարակած խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Վայդենֆելեր, Դոնաթի, Վենդթ, Սպահիչ, Շահին, Մայեր, Հերման, Առնոլդ, Մանջուկիչ, Մխիթարյան, Օկազակի: