տուն Սպորտ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ

163
0

KGdHFhAd5Q34INB9bqXl9XBYpE

Այսօր առավոտյան կկայացել է «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի մրցանակաբաշխությունը: Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 244 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հավաքել է 177 միավոր: Երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով հավաքել է 47 միավոր:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի 2013 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով հավաքել է 237 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ով հավաքել է 115 միավոր: Երրորդ տեղում է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ով հավաքել է 77 միավոր:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here