տուն Հասարակություն Հենասյունն ընկել է «Սպայկա»-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայի վրա

Հենասյունն ընկել է «Սպայկա»-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայի վրա

310
0

Դեկտեմբերի 2-ին, ժամը 21:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին էլեկտրական սյունն ընկել է բեռնատար ավտոմեքենայի վրա՝ խոչընդոտելով երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ռադիոյի հենասյունն ընկել է «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա:

Փրկարարներն ապամոնտաժել են հենասյունը և ապահովել անվտանգություն: