Երբ խոսքը գնում է, տարվա ձեռքբերումների և բացթողումների անփոփման և գալիք տարվա բարեմաղթանքների մասին, և դա պետք է անես ապրելով Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ քաղաքացի լինելով հանդերձ, դա մի տեսակ ձեռք առնոցիի, ծաղրի նման բան է դառնում: Ի՞նչը ամփոփես, բացթողումներից ո՞ր մեկը չնշես, ո՞ր ձեռքբերումը համարես ձեռքբերում, ի՞նչ մաղթես այն դեպքում, երբ շուրջ կատարյալ ապատիայա, ամբողջությամբ բացթողումներ են, թե անձնական, թե ոչ անձնական մակարդակում: Միաժամանակ, մտորում եմ, իմ, իմ արդեն համարյա ամբողջությամբ արտագաղթած ընտանիքի, իմ Հայաստանի ներկա և ապագայի մասին, և երբ տեսնում եմ, թե որքան անտարբեր և ոչ ադեկվատ է հասարակությունը արձագանքում տեղի ունեցող գործընթացներին, մեկ-մեկ կանգեմ առնում այն մտքի վրա, որ միգուցե՞ ամեն ինչ այդքան էլ վատ չի, ոնցոր ես եմ զգում, ընկալում և պատրկերացնում:
Հետո դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ, թե որքան շատ մարդ է իրականում բողոքում անարդարությունից, կրկին ընկնում եմ մտորումների մեջ, բա ո՞ր բողոքում են, ինչի՞ չեն ընդվզում, չէ որ անարդարությունը իրականում բախում է յուրաքանչյուրի դուռը, ապահովից-անապահով, մեծից-փոքր ու անընդհատ է բախելու իրենց դուռը, քանի դեռ իրենք բողոքում են լուռ: Ու կրկիրն հարց ես տալիս ինքնդ քեզ, միգուցե՞ ամեն ինչ այդքան էլ վատ չի, և այդ բողոքը այդ նույն մարդկանց կողմից, այդքան էլ հիմնավորված չէ, միգուցե՞ իրենք էլ որ բողոքում են, բայց չեն ընդվզում, իրականում չեն հասկանում, որ ամեն ինչ այդքան էլ վատ չի…
Հետո, ծանոթ մարդ եմ տեսնում, կիսվում եմ հետը, ասում ա,
— Չմտածես, Աստված տա, սաղ լավ կլինի…
Կրկին մտորում եմ, սա ձեռք է առնո՞ւմ ինձ, Աստված ի՞նչ պիտի տա, Աստված իրականում տվել է, կյանք է տվել ու վրայա քաշվել, մնացածը իմ` Մարդուս անելիքն է, եվ եթե Աստծո տեսանկյունից էլ նայելու մասին պետք է մտորեմ, ու հասարակաթյան մեջ սոցիալական ահռելի չափերի բևեռացումը հիմք վերցնեմ, երբ մեկ ու կես միլլիոնից մի 100 հոգի ունեն ամեն ինչ, իսկ հազարավորներ հազիվ ծայրը ծայրի են հասցնում, օրեր ա լինում, դա էլ չեն կարում անեն, մտորում եմ միգուցե՞ այդ հազարավորները անաստված են, և դա Աստծո պատիժն է, իսկ այդ 100-ը ընտրյալներն են… Բայց չէ, մեկ էլ հիշում եմ, որ վերջում, վերև դրանք պատասխան են տալու… ժպտում եմ… անաստված եմ էլի, որ ծաղրում եմ…
Եսիմ խի գրի, ես ել չգիտեմ, տենց խառը սկսվեց առավոտը, անճարությունից է, թե՞ ինչից է չեմ էլ իմանում, երևի որ ազատվեմ էս ապուշ մտքերից… Մտորում եմ, շատ բաների մասին… միշտ իմացել եմ, որ շատ մտորելը լավ բան չի, գործել ա պետք… Հեղափոխվել… Հեղափոխությունը սկսվում է՝ մեկ մարդուց, Հեղափոխությունը սկսվում է՝ մեկ մարդու ներքին Հեղափոխությունից…
Նավակ Ճոճողը
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վիլեն Գաբրիելյանը: