Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երեկ ես վստահ չէի, որ Շանթի քայլը կարող է կայծի դեր կատարել ապատիայի մեջ գտնվող մեր հանրության համար, իսկ այսօր ավելի քան համոզված եմ դրանում: Շարքային հայաստանցին, որը կապ չունի ֆեյսբուքի ու ինտերնետի հետ, հեռուստատեսությամբ իմանալով այդ պատմությունը, միայն մի եզրակացության է գալիս՝ սրանց ոչնչով հաղթել չես կարող: Այնպես որ, Շանթի արածը հեղափոխության առումով թե որքան է դրական, խիստ վիճելի է:
Որպեսզի ավելորդ բաներ չգրեք՝ ասեմ, որ անձամբ ծանոթ եմ նրան, կարդացել եմ նրա հոդվածները, նույնիսկ մի քանի տարի առաջ ինձ է նվիրել իր երկու թե երեք հոդվածներից բաղկացած բրոշյուրը. կարծում եմ, որ նրա նման ազնիվ ու սրտացավ քիչ մարդ կա այսօր այս երկրում, բայց նրա քայլը մարդկանց վրա թողել է հենց իմ նշած՝ ապատիան ուժեղացնող ազդեցություն: Կարծում եմ, որ հեղափոխությունը լուրջ երևույթ է, որը կարիք ունի լուրջ կազմակերպության ու կազմակերպվածության: