տուն Լուրեր Հեծանվով շրջող նախագահը

Հեծանվով շրջող նախագահը

131
0

65212_original

Araratnews-ը ներկայացնում է աշխարհի ամենաժողովրդավար նախագահներից մեկին:

Թոմաս Սանկարան ծնվել է 1949թ. Բուրկինա-Ֆասոյում:
1981թ Սանկառան նշանակվել է երկրի զինվորական բարձրագույն պաշտոններից մեկում, սակայն մեկ տարի անց անցել է ընդդիմության շարքերը:
1982թ նշանակվել է  Երկրի վարչապետ, իսկ 1983ի սկզբին հեռացվել պաշտոնից «խիստ ձախ» հայացքներ ունենալու համար:
Երկրի գլխավոր դատարանի կողմից դատապարտվել է տնային կալանքի, սակայն  երկու ամիս անց Սանկառան զինվորական հեղաշրջման արդյունքում եկավ իշխանությանˋ դառնալով երկրի նախագահ:
Իշխանության գալուց մեկ տարի անց Սանկառայի անցկացրած բազմաթիվ ռեֆորմներից մեկն էլ երկրի անվան փոփոխությունն էր՝ Բուրկինա-Ֆասո(Արդար մարդկանց երկիր):
Սանկառան հրաժարվեց իր նախագահական 2000$ աշխատավարձից, և ապրում էր իր սպայական 450$ շխատավարձով:Նա շրջում էր հեծանիվով: Իսկ կառավարության անդամներին ստիպեց վաճառել իրենց թանկարժեք մեքենաները, գնել էժանագին «Ռենոներ» , հրաժարվել վարորդներից, թիկնապահներից, հրաժարվել թանկարժեք կոստյումներիցˋ կրել ազգային էժանագին տարազներ և այլն:
Սանկառայի գլխավոր բարեփոխումներից է երկրում տիրող սովի վերացումը,անվճար կրթական, բժշկական ծառայությունների ստեղծումը, անապատ-երկրի կանաչապատումը (նրա օրոք առնվազն 10.000.000 ծառ է տնկվել երկրում):
Մինչև Սանկառայի իշխանության գալը ամեն 1000 ծնվող երեխայից 280 մահանում էր,իսկ նրա օրոք այդ թիվն իջավ 145ի:
Նրա առաջին որոշումներից էր ժողովրդին հարստահարելով միլիոններ կուտակած մեծահարուստներին կուլակաթափ անելը, նրանց ունեցվածքն ազգայնացնելը:
Սանկառան սպանվեց 1987թ հոկտեմբերի 15ինˋ ընկերոջ կողմից կազմակերպված հեղաշրջման արդյունքում:
Սանկառային փոխարինելու եկած նախագահի առաջին որոշումը եղավ սեփական BOING ինքնաթիռի գնումը: Նա կասեցրեց Սանկառայի սկսած ազգայնացման ծրագրերը: