տուն Տնտեսական ՀԲ. գործազրկությունը ՀՀ քաղաքներում 28% է, ինչը չափազանք բարձր է

ՀԲ. գործազրկությունը ՀՀ քաղաքներում 28% է, ինչը չափազանք բարձր է

374
0

AppleMark

Աշխատատեղերի ստեղծման մարտահրավերը Հայաստանում լուծելու համար անհրաժեշտ է աճի մեկ այլ մոդել, որը կտարբերվի համաշխարհային ճգնաժամից առաջ գործող տարբերակից: Սա այսօր Երևանում ներկայացված Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն միակցելիություն» նոր զեկույցի առանցքային դրույթն էր:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ 5 տարի շարունակ գրանցված տնտեսական վերելքը չլուծեց զբաղվածության խնդիրը ՀՀ-ում: Իսկ ճգնաժամին զուգընթաց գործազրկությունն աճեց և այժմ էլ աշխատուժի 18%-ը գործազուրկ է, ինչը տարածաշրջանային միջինից անհամեմատ բարձր է:

Ընդ որում՝ գործազրկության մակարդակը քաղաքային վայրերում հասնում է 28%-ի, ինչը չափազանք բարձր է: Գյուղատնտեսության ոլորտում էլ համեմատաբար ցածր գործազրկությունը, ըստ հեղինակների, կապված է նրա հետ, որ սեփական՝ նույնիսկ փոքր հողակտոր ունեցող գյուղացիները չեն համարվում գործազուրկներ:

«Բարձր գործազրկության և աշխատուժի ցածր ներգրավվածության հետևանքով զբաղվածություն/բնակչություն հարաբերակցությունը Հայաստանում ավելի ցածր է, քան եվրոպական երկրների մեծ մասում: 53%-ի հավասար այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան Եվրոպայի միջին 60%-ը»,- նշված է զեկույցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here