Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մամուլի ասուլիսի ներածական խոսքից հետո, տեսչական մարմնի ղեկավարը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
Լրագրողի հարցին, թե տեսչությունում կան արդյոք կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ, Գեորգի Ավետիսյանը ասաց, որ նման բան, փառք Աստծո, չկա:
Ընդգծվեց, որ տեսչության աշխատակիցները բոլորն ունեն սանիտարական գրքույկներ: Հասարակության հետ շփում ունեցողներն անպայման անցնում են բուժզննում:
Araratnews.am լրատվականի հարցին, թե արտակարգ դրության պայմաններում ինչպիսի վերահսկեղություն է իրականացվում սուպերմարկետներում, երբ, ինչպես վերջերս ականատես է եղել լրագրողն ինքը, «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատակիցը նույն ձեռնոցով հացը դնում է տոպրակի մեջ, իսկ հետո կտրոն տպում: Կա՞ն արձանագրված խախտման դեպքեր այս օրերին, և ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում նամանատիպ խախտումները։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանեց. «Հացի դեպքում չկա որևէ օրենսդրական պարտադիր պահանջ փաթեթավորման մասով, սակայն մեր հորդորներով շատ արտադրողներ, եթե չասենք՝ մեծամասնությունը, իրականացնում են հացի փաթեթավորում: Եվ չգիտեմ՝ ինչ հրապարակումներ են եղել, որ հացի միջոցով կարելի է վարակը փոխանցել: Նման որևէ գիտական աղբյուր, որևէ հրապարակում մենք չենք տեսել ու ծանոթ չենք, և որևէ մեկը ծանոթ չէ»:
Հայկ Մագոյան