տուն Աշխարհ Հարևան երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 23 հազարի սահմանը

Հարևան երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 23 հազարի սահմանը

186
0

Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 23049-ի, որից 1812-ը՝ մահվան ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Անցած օրվա ընթացքում մենք ստացել ենք կորոնավիրուսով վարակի 1411 դեպքերի մասին տեղեկություն: Ապաքինվածների թիվը նույնպես աճել է. 23.049 դեպքից վերականգնվել է 8376-ը: Դժբախտաբար, մահացել է 127 մարդ, զոհերի թիվը հասել է 1812-ի», — IRINN- ի եթերում ասել է Ջահանփուրը: