Հարցազրույց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր ամերիկահայ Ադրինե Գրիգորյանի հետ: Ադրինեն իր ֆիլմերը ներկայացրել է միջազգային ֆիլմփառատոններին, ինչպիսիք են Կաննի փառատոնը, Ոսկե Ծիրանը, Հայաստանի Կինը եւ այլն: Նրա վերջին ֆիլմը կոչվում էր “Բավական”, այն պատմում է Հայաստանում գենդերային անհավասարության խնդրի եւ ապագա երեխաների սեռի հետ կապված հղիության արհեստական ընդհատման մասին: Ադրինեն իր “Սոսեի կանանց կազմակերպություն” ՀԿ-ի անդամների հետ շրջել է Հայաստանի տարբեր գյուղերով եւ քաղաքներով, շփվել է բժիշկների, հոգեբանների, հոգեւորականների, շարքային քաղաքացիների հետ, որպեսզի հետագայում բարձրաձայնի հասարակության կարեւորագույն խնդիրներից մեկը: Ադրինեն վստահ է, որ այս խնդիրը միայն կանանց խնդիրը չէ, այս խնդիրը` բոլորի եւ յուրաքանչյուրի խնդիրն է, որովհետեւ խոսքը Հայաստանի բնակչության ապագայի մասին է:
Բոլոր ցանկացողները կարող են հետեւել Ադրինե Գրիգորյանի աշխատանքներին իր www.bavakan.com եւ www.adrinehgregorian.com կայքերում:
Զրուցեց` Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ