տուն ժամանց Շոու-բիզ Հարցազրույց երգչուհի Ջուսի հետ (ֆոտոշարք)

Հարցազրույց երգչուհի Ջուսի հետ (ֆոտոշարք)

636
0

Խենթ ու միշտ հետաքրքիր Ջուսը բավականին երկար ժամանակ է կորել է ասպարեզից: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչով է երգչուհին հիմա զբաղվում: Պարզվեց նորություններ շատ են: Առաջնայինը Ջուսի նոր ֆոտոշարքն է PUNK ոճում, որը սիրով Ձեզ ենք ներկայացնում  Ձեր դատիկ

 

Խենթ ու միշտ հետաքրքիր Ջուսը բավականին երկար ժամանակ է կորել է ասպարեզից: Ինչո՞վ եք զբաղվում: Լուրեր են պտտվում, որ հերթական անսպասելի գաղափարն եք ձեռնարկել:

 

Չեմ կորել: Այս տարվա ընթացքում երկու տեսահոլովակ եմ նկարահանել` Go եւ Tonight երգերի հիման վրա: Ահավոր շատ եմ աշխատում: Շուտով արդեն` հոտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Դար 21 հեռուստաընկերությունով լույս կտեսնի իմ նոր տեսահոլովակը, որը կոչվելու է 1,Two,3: Եվ այն կլինի Հայաստանում առաջին տեսահոլովակը Punk ոճում: Էնպես որ կորելու մասին խոսք չկա:

 

Ձեր աշխատանքների մեջ, որպես ամենահաջողված կարելի է առանձնացել You are my kix եւ Go երգերն ու տեսահոլովակները: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց այս կատարումներն էդպես սիրվեցին: Իսկ Դուք, Ձեր երգերի մեջ տարբերություն դնում եք:

 

Իմ բոլորը երգերը տարբեր են: Նույնն էլ կարող եմ ասել նաեւ տեսահոլովակների մասին: Աշխատում եմ չկրկնվել եւ ցույց տալ իմ նոր կողմերը` երգի եւ փոփ արվեստի մեջ: Ինչ կապված է You are my kix երգին, այն դարձավ իմ այցեքարտը: 2011 թվականին Radio Van Awards մրցանակաբաշխության շրջանակներում այն ճանաչվեց 2011 թվականի մարտ ամսվա երգը: Նաեւ Լոնդոնում` BBC ռադիոյում այն դարձավ 2011 թվականի անգլերեն լեզվով լավագույն արտասահմանյան երգը եւ մինչ օրս հեռարձակվում է BBC ռադիոյով: Նույն տարում ես նույն երգի երգահան Կարեն Գրիգորյանի հետ մեկնեցի Լոնդոն, եւ մենք շատ հաջող ելույթ ունեցանք Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին` աշխարհի լավագույն կլասիկ բեմերից մեկում` Royal Festival Hall-ում:

Իսկ ինչ վերաբերում է իմ մյուս երգերին, ե՛ւ Go, ե՛ւ Tonight, ե՛ւ Beauty of Life, ե՛ւ My slave երգերս շատ սիրվեցին: Ընդհանրապես, տարբեր մարդիկ իմ ռեպերտուարից տարբեր երգեր են սիրում:

2012 թվականին իմ եւ Գուժի Stop դուետը 3 անգամ դարձավ տարվա լավագույն դուետ:

 

Բոլորին հայտնի է, որ էքսպերիմենտներից չեք վախենում, սակայն իսկապե՞ս կարծում եք, որ PUNK ոճը դուր կգա հայերին: Ո՞վ է նկարահանել տեսահոլովակը:

Punk ոճում տեսահոլովակ Հայաստանում դեռ չի եղել, իսկ ես սիրում եմ անել նորություններ: Վստահ եմ, երգը կսիրվի մեր առաջադեմ երիտասարդության կողմից: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Պիրի Մասիհին է: Խենթ վարսահարդարման եւ դիմահարդարման վրա աշխատել են լավագույնները Սերժ եւ Մերի Հարությունյանները: Շատ լավ մոնտաժային աշխատանք կատարեց Լաերտ Համբարյանը, առանց որի այդ տեսահոլովակը չէր լինի այդքան խենթ: 1, Two, 3 երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես եմ: Ի դեպ տեսահոլովակից բացի նաեւ Punk ոճի ֆոտոշարք ենք պատրաստել, որի վրա աշխատել են լուսանկարիչ` Էմին Սարտագար Արիստակեսյանը, կաշվե ակսեսուարների հեղինակ` Արթուր Հարությունյանը (Artyan), վարսահարդար` Սերժը, դիմահարդար` Կրիստինան (Make up studio):

 

Տեսահոլովակներում Ձեր կերպարները միշտ կտրուկ տարբերվում են իրարից: Դուք ինքնե՞րդ եք ընտրում դրանք, թե՞ աշխատում եք ոճաբանների հետ:

Այո, ես աշխատում եմ լավագույն ստիլիստների հետ: Վարսահարդար Սերժի ու դիմահարդար Մերի Հարությունյանի հետ, ինչպես նաեւ Make up Studio-ի դիմահարդարների: Համագործակցում եմ Harmony-ի Միկա Դանիելյանի, Լիլիթ Մարգարյանի, Atex նորաձեւության կենտրոնի մոդելավորողների հետ, ինչպես նաեւ Artyan` Արթուր Հարությունյանի (Artyan) հետ, որն ինձ ապահովում է կաշվե աքսեսուարներով:

 

Ձեր ռիսկով եւ ձայնային տվյալներով, Դուք կարող էիք մեկնել ասենք ԱՄՆ, ինչպես անում են բազմաթիվ հայ աստղեր, եւ այնտեղ փորձել Ձեր ուժերը: Ինչո՞ւ չեք գնում: Ի՞նչն է պահում Երեւանում: Արդյոք Ձեզ դժվար չի ապրել հայկական հանգստության ու պասիվության մեջ:

Ուղղակի գնալ Ամերիկա կամ Եվրոպա առանց հրավերքի, դա, իմ կարծիքով, սխալ է: Եթե լինի լավ պրոեկտ Dj-ի հետ կամ որեւէ հետաքրքիր արտիստի հետ, ես կարող եմ համաձայնել առաջարկին: Երեւանում ինձ հանգիստ եմ զգում եւ կախում չունեմ ոչ ոքից, անում եմ այն, ինչ զգում եմ ու շատ ուրախ եմ, որ դա գնահատվում է:

 

Ջուս, ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր առավելագույն նիշը երգարվեստում: Ինչի՞ն եք ձգտում եւ, որ պահին Ձեզ կզգաք ինքնառեալիզացված:

 

Մինչ այսօր դա եղել է իմ ելութը Լոնդոնի Royal Festival Hall-ում: Նաեւ շատ հպարտ եմ, որ աշխատել եմ Իրինա Ալլեգրովայի հետ, որը ինձ համար մեծ դպրոց էր: Հպարտ եմ նաեւ, որ Վլադիմիր Պուտինի անվտանգության թիմի կողմից ստացել եմ պատվոգիր լավագույն ելույթի համար: Ես ձգտում եմ ավելի բարձր վերելքների: Օրինակ` ստանալ Grammy կամ Mtv Music Awards-ի մրցանակ: Դրա համար աշխատում եմ անել որակյալ փոփ երաժշտություն: Ձգտում եմ ունենալ լավ, մեծ շոու եւ այդ շոուով շրջագայել ամբողջ աշխարհը:

Իսկ որպես մարդ ես ինքնառեալիզացված եմ եւ վստահ գիտեմ, թե ինչ եմ ուզում այս կյանքում: Եվ կամաց-կամաց իրականացնում եմ այն:

 

Հ. Գ. Ջուսի երգարվեստին հեռվից հետեւելուց ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ է երգչուհու իրական անունը: Պարզվեց Ջուսն անձնագրում էլ է՝ Ջուս:

Խոսեց Մարիամ Մարգարյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here