տուն ժամանց Շոու-բիզ Հարի Փոթերից` Ֆրեդի Մերկուրի

Հարի Փոթերից` Ֆրեդի Մերկուրի

457
0

Աշխարհահռչակ Queen խմբի տղաներն իրենց մենակատար լեգենդար Ֆրեդի Մերկուրիի մահվան 20 ամյակին ընդառաջ դեռ 2010 թվականին որոշել էին երգչի կենսագրությանը նվիրված ֆիլմ նկարահանել, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նկարահանումներն անվերջ հետաձգվում էին: Ի սկզբանե որոշվել էր, որ երգչի դերում պետք է հանդես գա կոմեդիանտ Սաշա Բարոն Կոենը, սակայն Queen -ի տղաների եւ Սաշայի միջեւ անհամաձայնության պատճառով դերակատարին ստիպված եղան փոխարինել: Սաշան պայման էր դրել, թե ֆիլմում պետք է լինեն բաց տեսարաններ, ինչի հետեւանքով այն կարգելվեր ցուցադրել 17 տարեկանից փոքրերին: Queen-ի տղաները ստիպված եղան շտապ նոր դերասան ընտրել: Ընտրությունը կանգնեց հանրահայտ Հարի Փոթերի դերակատար` Դենիել Ռեդկլիֆի վրա, այդ որոշումը պայմանավորված  էր ոչ միայն բրիտանացի դերասանի հանրաճանաչությամբ, այլեւ այն փաստով, որ Դենիելն ունի հոյակապ ձայնային տվյալներ: Այս պահին կազմակերպիչները սպասում են 24 ամյա Դենիելի համաձայնությանը, եւ նկարահանումները կմեկնարկեն: Մեծ էկրաններին  ֆիլմը պետք է լինի արդեն 2014 թվականին:

d600427112 7a32552489

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here