Այսօր Մասաչուսեթս նահանգում գտնվող Հարվարդի համալսարանի մի շարք մասնաշենքերում տարհանվել են դասախոսներն ու ուսանողները: Պատճառը համալսարանի տարածքում տեղադրված պայթուցիկի մասին ստացված հաղորդագրությունն է եղել: Այս մասին հաղորդել է ուսումնական հաստատության ղեկավար կազմի ներկայացուցիչը:
ABC News-ի տվյալներով՝ անհայտ տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հաղորդել, որ համալսարանի մասնաշենքերում մի քանի պայթուցիկ է թաքցրել, իսկ ինքը գրոհային ինքնաձիգով գտնվում է ուսումնական հաստատության տարածքում:
Ոստիկանությունն ու սակրավորները զննում են համալսարանի տարածքը, սակայն մրանց դեչ չի հաջողվել գտնել ո՛չ զոնված տղամարդում, և ո՛չ էլ պայթուցիկ սարքերը: