Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Էդվարդսը հայտնագործել է մի սարք, որ կարող է տարածության վրա բույրեր ուղարկել: Մոտակա ապագայում նախատեսվում է իրականացնել դրա վճռական փորձարկումը՝ oPhone անունը ստացած սարքը պետք է բույրը Ատլանտյան օվկիանոսի վրայով դեպի Փարիզում գտնվող iPhone-ը ուղարկի:
Սմարթֆոնը oPhone սարքի օգնությամբ վերծանելու է ազդակը և իր հիշողության մեջ պահվող բույրերի համակցության միջոցով վերստեղծելու է այն:
Էդվարդսը հույս է հայտնել, որ սարքի փորձարկումները հաջող կանցնեն, և մարդիկ ժամանակի հետ կկարողանան «հոտավետ» հաղորդագրություններ ուղարկել նույնքան հաճախ, ինչքան՝ կարճ հաղորդագրություններն ու լուսանկարները: Հաջողության դեպքում գիտնականը նախատեսում է համագործակցություն սկսել Facebook-ի և Twitter-ի հետ՝ նպատակ ունենալով ողջ աշխարհում տեղադրել բույրերը հաղորդող oPhone սարքեր:
Առաջին oPhone-ները վաճառքում կհայտնվեն 2015թ.-ի սկզբում և կարժենան 149 դոլար: