Հարվարդի համալսարանի գրադարանում հայտնաբերվել է իսպանական միջնադարյան օրենսդրության, ֆրանսիական փիլիսոփայության մասին և հռոմեական պոեզիայի գրքեր, որոնց կազմերը եղել են մարդու մաշկից:
Այս փաստն արձանագրվել է գրադարանի պահոցներում գրքերի վերահաշվարկի ժամանակ: Մասնագետները հայտնաբերել են, որ միջնադարյան գրքերի կազմերը շատ հարթ են: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կազմերն իրոք պատրաստված են մարդու կաշվից: Նույն մասնագետների կարծիքով` 17-րդ դարում մարդու կաշվից գրքի կազմերն արտառոց երևույթ չէին: Հաճախ մարդու կաշին օգտագործվում էր անատոմիական ատլասների կազմերի դեպքում: Բժիշկները շատ հաճախ այդ նպատակով օգտագոծում էին մահացածների մաշկը:
Մասնագետները նաև նշում են, որ գրքերից մեկի կազմը, հնարավոր է, կենդանի մարդու վրայից հանված կաշին է: