տուն Լուրեր «Հարսնաքար»-ի գործով պաշտպանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին

«Հարսնաքար»-ի գործով պաշտպանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին

147
0

arm138760841571Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար»-ի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները` ակնկալելով եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի արդարացում:

 

Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացմամբ,  Հայրապետյանը ձերբակալվել է օրենքի, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ: Ըստ փաստաբանի,  Նորայր Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործում ընդհանրապես որևէ տվյալ չի եղել մինչեւ նրա ներկայանալը` թե որպես վիճաբանության մասնակից, թե որպես ականատես, կամ նույնիսկ  անուղղակիորեն այդ միջադեպի հետ առնչություն ունեցող անձ:  Բայց վարույթն իրականացնող մարմնին, փաստաբանի խոսքով,  դա չի խանգարել, որ առանց որևէ ապացույցի և փաստական տվյալի Նորայր Հայրապետյանին, օրենքով սահմանված կարգի կոպիտ խախտմամբ, ձերբակալի հենց Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու և նրա առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

 

Երեմ Սարգսյանը գտնում է, որ սա իրավական կամայականության ակնհայտ դրսևորում է և կատարվել է ընդամենը հասարակական պահանջը բավարարելու, վրդովմունքը փոքր-ինչ մեղմելու նկատառումներից ելնելով: Մեղադրողների ճառերը խոսում են այն մասին, որ նրանց համար այս ողջ դատաքննությունը նույնպես ձևական բնույթ է կրել անկախ դրա ընթացքում ձեռք բերված ապացույցներից, միևնույն է մեղադրողները հիմնավոր էին համարելու առաջադրված մեղադրանքները և անհամեմատ խիստ պատիժ էին միջնորդելու ամբաստանյալների համար, որպեսզի հասարակական «պահանջը» վերջնականապես բավարարվի և արդարության վերականգնման պատրանք ստեղծվի: Հենց հասարակության համար պետք է ցավալի և անընդունելի լինի, եթե Դատարանը արդարադատություն իրականացնելու իր առաքելության փոխարեն նույնպես կաշկանդվի հասարակական կարծիքով և գործի նույն տրամաբանությամբ` դատավճիռ կայացնելիս նույնպես հաշվի չառնի դատաքնությամբ ձեռք բերված ապացույցները, այլ գործի այդ նույն հասարակական պահանջը բավարարելու նկատառումներից ելնելով:

 

Հատկանշական է նաև, որ Նորայր Հայրապետյանը մյուս բոլոր ամբաստանյալներից ամենաուշն է հարցաքննվել և նույնիսկ այն պայմաններում, որ մյուս բոլոր ամբաստանյալները հերքել էին իրենց մասնակցությունը տեղի ունեցած վիճաբանությանը, Նորայր Հայրապետյանն իր առաջին իսկ ցուցմունքով խոստովանել է, որ հաճախորդներից մեկին ապտակել է իրեն ծնող հայհոյելու պատճառով:

 

Փաստաբանի կարծիքով,  անհերքելիորեն հաստատվել է, որ Նորայր Հայրապետյանը տուժողներին ծեծի ենթարկելու նախնական և միասնական դիտավորություն, նպատակ չի ունեցել, իր գործողություններով դիտավորյալ կերպով չի լրացրել որևէ այլ անձի գործողություն, իսկ տուժողներ Գարիկ Սողոմոնյանին և Վահե Ավետյանին էլ հարվածել է միայն իրենց միջև հանկարծակի առաջացած անձնական կոնֆլիկտի, մասնավորապես նրանց կողմից հայհոյանքներ տալու և Վահե Ավետյանի կողմից իր քունքային հատվածում հարված հասցնելու պատճառով:

Շարունակությունը՝ Փաստինֆո— ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here