Հարսնաքարի գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը ևս խնդրեց դատարանին ցուցմունք տալ. «Քանի որ մյուս ամբաստանյալները պատմեցին եղելությունը, ես ել եմ ցանկանում պատմել»։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։
«Իմ կոնտակտը եղել է միայն Գարիկ Սողոմոնյանի հետ, ուրիշ ոչ մեկին չեմ տեսել, չեմ խփել։ Իրար սկսեցինք խփել, հետո չգիտեմ ինչպես խփեցի՝ քթից բռնեց պպզեց, հետո ես այլևս չխփեցի։ Նա վեր կացավ և շարժվեց դեպի ամառային սրահ, ասելով՝ հլը կտեսնեք ձեր հալը»,– ասաց Արթուր Բաբլոյանը։ Նա նաև նշեց, որ միայն ինքն է կոնտակտի մեջ եղել Գարիկ Սողոմոնյանի հետ, և բացի իրենից ոչ ոք չի հարվածել Գարիկ Սողոմոնյանին։