Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված վարույթին, factor.am-ի հետ զրույցում նշել է․
«Մենք արդեն հերքման պահանջ ենք ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը, այն դեռ չենք ստացել, հետագա գործողությունների մասին հանրությունը կտեղեկանա։ Իսկ հարուցված վարույթը կարող են առանձին քննել՝ և՛ իրենց համար, և՛ հանրության համար պարզել ճշմարտությունը։ Մենք հրապարակային ենք հերքման պահանջ ներկայացրել, որտեղ նաև անհրաժեշտ փաստաթղթերն ենք ներկայացրել, լավ կլինի, որ նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներգրավվի այդ ամենի մեջ»։
Արդեն գրել էինք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում։
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Մնացականյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման առիթով դիմումի հիման վրա վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում:
Հայկ Մարությանի վերաբերյալ դեկտեմբերի 9-ին հրապարակված որոշման մեջ ասվում է․
2019 թվականի դեկտեմբերի 05-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով Ժողվուորդ օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն։