տուն Սպորտ Ֆուտբոլ Հարոյանի գոլի շնորհիվ «Ուրալ»-ը հաղթանակ տոնեց

Հարոյանի գոլի շնորհիվ «Ուրալ»-ը հաղթանակ տոնեց

127
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի օգնել է «Ուրալ»-ին հաղթանակ տոնել:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ն հյուրընկալվեց «Տամբով»-ին և առավելության հասավ 1:2 հաշվով: Հանդիպման 76-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը հավասար էր, «Ուրալ»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Վարազդատ Հարոյանը:

Վերջինս «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 6-րդ հորիզոնական և ունի 17 միավոր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here