տուն Քաղաքական Հարձակում տեղեկատվական դաշտի վրա

Հարձակում տեղեկատվական դաշտի վրա

243
0

Վերջին օրերի ընթացքում Մաքսային միություն մտնելու և նորից տրանսպորտի սակագնի բարձրացման թեմաներին զուգահեռ ՀՀ քաղաքական-քաղաքացիական դաշտում են հայտնվել մի շարք նախաձեռնություններ և քաղաքական գործիչներ, որոնք կարծես հարձակման են ենթարկել տեղեկատվական դաշտը: Սա կարծես թե միտումնավոր իրականացվող քաղաքականություն է, որի նպատակն է ամբողջ տեղեկատվական դաշտը հնարավորինս շատ աղբով լցնել և հանրությանը, պետությանը և պետականությանը սպառնացող իրական վտանգներից ուշադրություն շեղել: Մասնավորապես այսպիսի դեր են ստանձնել Շուշան Պետրոսյանը` իր ասուլիսներով ու հարցազրույցներով, ինչ որ նորահայտ կին քաղաքական գործիչ, որը հրաշալի ձևով դաշտ նետեց և քաղաքական օրակարգ բարձրացրեց կուսության հարցը,երիտասարդական-հայրենասիրական կազմակերպություններ, որոնք իրենց իսկ հավաստմամբ լայնածավալ պայքար են սկսել աղանդավորների դեմ, թատերաբեմում է հայտնվել ՀՀ թիվ մեկ արծիվ Խաչիկ Ասերյանը: Այսպիսով նպատակաուղղված քաղաքականություն է վարվում թացնուչորը ամբողջությամբ խառնելու, ընթացող քաղաքական գործընթացները արժեզրկելու համար: Սրան եթե ավելացնենք վերջին շրջանում վերլուծաբանների, քաղտեխնոլոգների, քաղաքագետների և քաղ-ով սկսվող հաստիքային և արտահաստիքային այլ աշխատողների կողմից քաղակտիվիստների, քաղաքացիական շարժումների ուղորդվածության վերաբերյալ լուրջ վերլուծությունները, ապա պարզ է դառնում, որ հիմնական նպատակը այս շերտին լուսանցքավորելն ու հեղինակազրկելն է: Այս ամենին եթե գումարում ենք Սերժ Սարգսյանի փակ ինքնաասուլիսի ժամանակ հնչեցված կարծիքը տրանսպորտի թանկացման վերաբերյալ, Վովա Գասպարյանի հայտարարությունը այսուհետ ավելի քիչ հանդուրժող լինելու վերաբերյալ և տրանսպորտի սակագնի թանկացման վերաբերյալ ակտիվորեն սկսված քննարկումները, ապա պարզ է դառնում, որ թանկացումը սարերի հետևում չեն  և իշխանական քարոզչամեքենայի հարձակումները ակտիվ քաղաքացիների վրա և տեղեկատվական դաշտի ավելի պրիմիտիվացումը առաջիկա օրերին ավելի կակտիվանան:

Դե ինչ, առաջիկայում սպասենք նաև կոտրված արձանների, Անժելա Սարգսյանների և Գալուստ Սահակյանի աննախադեպ ակտիվությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here