տուն Քաղաքական Միջազգային Հարձակում Պակիստանում Իրանի հյուպատոսարանի շենքի վրա. կան զոհեր

Հարձակում Պակիստանում Իրանի հյուպատոսարանի շենքի վրա. կան զոհեր

71
0

b532eb0e6f3806f66592696b69e77a76

Ականապատված ավտոմեքենան պայթեցվել է Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգի կենտրոնում գտնվող Փեշավարե քաղաքում Իրանի հյուպատոսարանի շենքի դիմաց։ Այս մասին գրում է պակիստանյան «Դոն» թերթը։

Պայթյունի հետևանքով մահացել են դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության երկու աշխատակիցներ, շուրջ 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Պայթուցիկ սարքը գործադրել է մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունից անմիջապես հետո փոխհրաձգություն է սկսվել։

Կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման գրոհայինները։